Հայաստանը շարունակում է ՄԱԿ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի քվերակությունը կանխելու ջանքերը 5 մարտի 2008 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում մարտի 14-ին կայանալու է Լեռնային Ղարաբաղի գծով բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը, որն օրակարգ է մտցրել Ադրբեջանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանն, ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական առումով փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից: «Մենք շարունակում ենք դիվանագիտական քայլերն, ուղղված այդ բանաձեւի գծով քվերակության կանխմանը, քանի որ համարում ենք, որ Ադրբեջանն այդ քայլով չարաշահում է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Ճիշտ է, Ադրբեջանն իրավունք ունի ցանկացած պահի ներկայացնել բանաձեւը: Ցավոք, եթե բանաձեւն ընդունվի, ապա Հայաստանի նորընտիր նախագահը շատ տհաճ իրավիճակում կհայտնվի, եւ դա կնշանակի, որ Ադրբեջանը մտադիր է փոխել իր ռազմավարությունը բանակցությունների հանդեպ»,-ասել է Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ ներկայումս Բաքվին հակազդելու Հայաստանի ջանքերը վատ արդյունքներ չեն տալիս, սակայն նա չի կարող կանխատեսել քվեարկության արդյունքները ՄԱԿ-ում: «Պաշտոնական Բաքուն, օգտվելով Կոսովոյի իրավիճակից եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, փորձում է լուծել իր խնդիրները եւ հասնել իր տարածքային ամբողջականության ճանաչմանը: Դա այն է, ինչ Ադրբեջանը վաղուց ի վեր փորձում է անել, չհասնելով հաջողության: Սակայն տվյալ պահի դրությամբ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահող երկրները փորձում են համոզել Ադրբեջանին ետ կանչել իր բանաձեւը: Չգիտեմ, կհաջողվի դա նրանց, թե ոչ, սակայն հուսով եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները չեն սատարի այդ բանաձեւին»,-ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողով է ներկայացրել «Իրավիճակն Ադրբեջանի բռնազավթված տարածքներում» բանաձեւի նախագիծը, որտեղ խնդրում է հաստատել իր տարածքային սահմանները եւ իրավունքը Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |