Սերժ Սարգսյանը կոչ է արել անկարգությունների մասնակիցներին կամավոր դիմել իրավապահ մարմիններ

PanARMENIAN.Net - «Այն սցենարը, որ իրագործվում է հայ ժողովրդին եւ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու համար, շարունակվում է, եւ մենք դեռեւս լուրջ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի այդ սցենարն իրականացնողներին կարողանանք համոզել, որ նրանք ճիշտ ճանապարհի վրա չեն»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` Հայաստանի Հանրապետական կուկսացության, «Բարգավաճ Հայաստանի» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների համատեղ հայտարարություններից հետո, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



«Երեւի լսել եք, որ վերջին երկու-երեք օրերի ընթացքում մեր սահմաններում նույնպես անհանգիստ վիճակ է: Այսօր վաղ առավոտյան ադրբեջանցիները գրոհ են ձեռնարկել մեր մարտական դիրքերից մեկի վրա եւ նրանց ժամանակավորապես հաջողվել էր համարյա թե գրավել այդ դիրքը: Մենք առաջարկել ենք, համապատասխան կառույցների միջոցով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը` դադարեցնել սադրանքը, ետ քաշվել մեր դիրքերից եւ մերժում ենք ստացել: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս ժամի դրությամբ այդ դիրքը գտնվում է մեր հսկողության տակ եւ հակառակորդը` թողնելով բազմաթիվ դիակներ, ճողոպրել է: Երկրորդ` ուզում եմ հավատացնել մեր ժողովրդին, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի երեւան գան զանգվածային անկարգության կազմակերպիչներն ու մասնակիցները: Անկախ նախկինում գրաված դիրքից, անկախ այսօրվա ունեցած պաշտոններից եւ անկախ մեղքի չափից, նրանք բոլորը պետք է կանգնեն դատարանի առջեւ, եւ մենք մեկընդմիշտ պետք է վերջ տանք Հայաստանում այսպիսի փորձերին: Առիթից օգտվելով, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ վայրագություններին եւ խորհուրդ եմ տալիս` կամավոր դիմել իրավապահ մարմիններին: Վստահ եմ, որ այս հանգամանքը կթեթեւացնի նրանց մեղքը եւ իրավապահ մարմինները հաշվի կառնեն այս հանգամանքը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---