ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը` հրադադարի խախտման արդյունքում տասը զոհվածների մասին 5 մարտի 2008 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը` մարտի 4-ին հրադադարի խախտման արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի տասը զոհված եւ վիրավոր զինծառայողների մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը հայտարարում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակն ունի միայն 2 վիրավոր, ընդ որում մեկը ծանր, որի կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |