Լեռնային Ղարաբաղում PPK-ի դեմ թուրք-ադրբեջանական համատեղ գործողությունների մասին տեղեկատվությունը անհեթեթություն է 7 մարտի 2008 - 17:14 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղում Քրդական աշխատավորական կուսակցության (PPK) գրոհայինների դեմ թուրք-ադրբեջանական նախապատրաստվող գործողությունների մասին պարբերաբար հայտնվող տեղեկատվությունը տարբեր ԶԼՄ-ներում այնպիսի անհեթեթություն է, որ դրանք անգամ մեկնաբանել չարժէ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, այդ լուրերը ժամանակ առ ժամանակ հայտնվում են ԶԼՄ-ներում: «Այդ լուրերը ոչ այլ ինչ են, քան հերթական սուտ բնակչության ապատեղեկատվության համար»,- ընդգծել է Բալայանը:Հիշեցնենք, որ մակեդոնական Makfax գործակալությունը, հղում անելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի վրա, հաղորդել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ մտադիր է ռազմական գործողություն կատարել Լեռնային Ղարաբաղում քուրդ գրոհայինների դեմ: Ինչպես հաղորդում է «Ենի Մուսավաթը», «նույնիսկ ԱՄՆ-ն է հավանություն տվել այդ քայլին»: Ասվում է, որ արդեն ձեւավորվել է թուրք-ադրբեջանական շտաբ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |