Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում 7 մարտի 2008 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում: Այդ մասին Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Ես համաձայն չեմ, որ մենք փակում ենք անկախ ԶԼՄ-ները: Արտակարգ դրությունը ենթադրում է սահմանափակումներ, այդ թվում եւ մամուլի համար: ԶԼՄ-ներից շատերը իրենք են հրաժարվում լույս տեսնել կամ տպել ինչ-որ բան, քանի որ չեն կարող հետեւել նախագահի հրամանագրին»,- ասել է Սողոմոնյանը:Նշենք, որ ըստ Հայաստանի նախագահի մարտի 1-ի հրամանագրի` Երեւանում ԱԴ հայտարարելու մասին, հրապարակումները ԶԼՄ-ներում` կապված պետական եւ ներքաղաքական հարցերի հետ, իրականացվում են բացառապես պաշտոնական տեղեկատվության շրջանակներում: Առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության, արգելվում է քաղաքական քարոզչության իրականացում թռուցիկների եւ այլ միջոցներով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |