Մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները չեն հանդիպելու 7 մարտի 2008 - 17:46 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցային գործընթացը շարունակվելու է սովորական հունով, սակայն մենք դեռեւս որեւէ առաջարկություն չենք ստացել հանդիպման մասին»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադբեջանի սահմանին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ՊԲ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծին լարվածության սրման պատճառով երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարների միջեւ բանակցությունների ակտիվացում առաջիկայում չի սպասվում: «Մենք գտնում ենք, որ ճգնաժամ-դիտարկումն անհրաժեշտ է շատ արագ անցկացնել միջադեպի իրական պատճառները պարզելու համար»,- ասել է Բալայանը: Հիշեցնենք, որ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ գրոհային խումբը հարձակում է գործել ԼՂՀ ՊՆ առաջնային գծի հենակետերից մեկի վրա ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում եւ ժամանակավոր հաջողության է հասել, սակայն պատասխան գործողությունների արդյունքում խումբը ետ է մղվել` կրելով էական կորուստներ: ԼՂՀ ԱԳՆ-ն պահանջել է ժգնաժամ-դիտարկում անցկացնել Լեւոնարխ գյուղի հատվածում, սակայն այն հետաձգվել է ադրբեջանական կողմի մեղքով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |