Եվս մեկ ադրբեջանցի զինվոր է գերի հանձնվել հայկական կողմին

PanARMENIAN.Net - 2008թ. մարտի 9-ին, ժամը 1900-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Ըստ Մուխթարովի տված ցուցմունքի, ս.թ. մարտի 9-ին հերթական անգամ դիմել է իր դասակի հրամանատարին` հիվանդության պատճառով բուժկետ տեղափոխվելու խնդրանքով: Մերժում ստանալով փորձել է դիմել բրիգադի հրամանատարին, սակայն ենթակվել է դաժան ծեծի: Մարտական հենակետում թողնելով զենքը Մուխթարովը դիմել փախուստի` անցնելով հայ-ադրբեջանական սահմանը: Մուխթարովի մարմնի վրա նկատելի են դաժան ծեծի բազմաթիվ հետքեր եւ հին սպիներ, որոնք, ըստ Մուխթարովի, սպաների հետ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք են»,-ասել է Շահսուվարյանը:



Մուխթարովը ծնվել է 1988թ.-ի ապրիլի 29-ին, բնակության վայրը` ք. Շեքի, Խոյսկի փողոց, տուն 116, կրթությունը` միջնակարգ, թերի մասնագիտական (սովորել է ճանապարհա-տրանսպորտային տեխնիկումում):
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---