ՆԱՏՕ-ն հուսով է, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում հնարավորինս արագ կկարգավորվի

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-իՄարտի 10-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ԳՀԽ

քաղաքական-ռազմական ուղղորդող կոմիտեի նիստը Հայաստանի մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2008թ. համար Հայաստանի Գործընկերության նպատակները, որոնք մշակվել են Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակում: Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում են եղել ՊՆ փոխնախարար Ա. Նազարյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Ս. Մկրտչյանը, ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետ Դ. Տոնոյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի ռազմական ներկայացուցիչ Մ. Իսրայելյանը, ՊՆ ՄՌՀՊԾ բաժնի վարիչի պաշտոնակատար Ա. Մեսրոպյանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության անդամ Հ. Կատվալյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիստը նախագահել է ՆԱՏՕ-ի Պաշտպանության քաղաքականության եւ պլանավորման ստորաբաժանման Զինված ուժերի պլանավորման տնօրինության ղեկավար Ֆ. Բոլանդը:



Նիստին նախորդել է Հայաստանի պատվիրակության հանդիպումը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Ռ. Սիմոնսի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Ռ. Սիմոնսին ներկայացվել են Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի իրավական եւ այլ հիմնավորումները: Միաժամանակ հայկական կողմը վստահեցրել է, որ ձեռնարկված պաշտպանական բարեփոխումների ընթացքը անխափան կշարունակվի:



ԳՔ հատուկ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ իրավիճակը հնարավորին արագ կկարգավորվի եւ իր կողմից հաստատել է Դաշինքի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման պատրաստակամությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---