ԱՄՆ-ն կարող է կասեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը

PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանը չկատարի «Հազարմյակի մարտահրավերներ» ծրագրի որոշ կետեր, ապա բնականաբար, այն կկասեցվի»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հայկական իշխանությունները երկընտրանքի առաջ էին կանգնել. պետության անվտանգություն եւ կայունություն, թե` օգնություն: «Ողջ խնդիրը նրանում է, որ ժողովրդավարական արժեքները մեզ մոտ այնքան էլ չեն հաստատվել, չէ որ ԽՍՀՄ փլուզումից ընդամենը 17 տարի է անցել: Միեւնույն ժամանակ, ես պետք է նշեմ, որ ԱՄՆ-ի օգնությունը սառեցվել է միայն այն կառույցների նկատմամբ, որոնք չեն կարող գործել արտակարգ դրության պայմաններում»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հավելելով, որ ծրագրի սառեցումը կախված է նրանից` ինչպես են գնահատում Հայաստանի իրադրությունը ԱՄՆ-ում եւ որքանով արագ երկիրը կկարողանա հաղթահարել ստեղծված բարդությունները:



Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի խոսքերով, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը Հայաստանում կարող է տուժել արտակարգ դրության պատճառով: «Միացյալ Նահանգները դադարեցրել են Հայաստանին օգնություն տրամադրող մի քանի ծրագրերի իրականացումը հանրապետություն արտակարգ դրության պատճառով: Արտակարգ դրությունը Հայաստանում ստիպել է մեզ կասեցնել որոշ ծրագրերը, քանի որ, ինչպես գիտեք, արտակարգ դրության պայմաններում մենք չենք կարող իրագործել այդ ծրագրերը»,-ասել է նա մարտի 12-ին ելույթ ունենալով Կոնգրեսում:



2006 թվականի մարտի 27-ի պայմանագրով ծրագրվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանին հնգամյա կտրվածքում կհատկացնի $235,65 մլն ջրամատակարարման համակարգերի եւ համայնքային ճանապարհների վերանորոգման համար: 2007 թվականին հանրապետությանը արդեն հատկացվել էր $11 մլն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---