Վարդան Օսկանյանն երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար19 մարտի 2008 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Վարդան Օսկանյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի համար պատասխանատու պահին Ռուսաստանի զորակցության համար: Տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության մասին խոսելիս կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Ռուսաստանի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին եւ նշեցին, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն իրադրությունը հնարավորին արագ կարգավորելու նպատակով: Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մարտի սկզբին ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը եւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկության արդյունքները: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր, Կոսովոյի անկախության հռչակումից հետո ստեղծված իրադրությունը, այդ հարցի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները, ինչպես նաեւ ապրիլի սկզբին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |