ՀՀ ԱԳՆ. Հայկական կողմի համար Ղարաբաղի հարցով բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը 2 ապրիլի 2008 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությունը, ով ասել է, թե «բանակցային գործընթացի միջնորդների կողմից 4 տարի առաջ ներկայացված առաջարկությունների փաթեթում հիմնական տեղը հատկացված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման բանաձեւին»: Տ. Բալայանի խոսքերով, «Մադրիդի փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի»:Մեկնաբանելով Ազիմովի խոսքերն այն մասին, որ պաշտոնական Բաքուն առաջարկում է Լաչինի միջանցքի օգտագործման հնարավորությունը երկու կողմերից մի պայմանով, որ այն մնա Ադրբեջանի կազմում` Տիգրան Բալայանը հայտարարել է. «Դա ընդամենը Բաքվի ցանկությունն է»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |