ՀՀ ԱԺ եւ ԵԽ համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանում ստեղծված իրավիճակի փոփոխությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի անդամներին` Պեր Սյոգրենի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:



Ողջունելով հյուրերին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը գոհունակություն հայտնեց, որ պատվիրակությունը բազամամարդ է` վստահ լինելով, որ առաքելության հիմնական նպատակը իրավիճակին տեղում ծանոթանալն ու լիարժեք, ամբողջական պատկեր ձեւավորելն է: Այդ շրջագծում Աժ նախագահը բարձր գնահատական տվեց հետընտրական իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Ջոն Պրեսկոտի արձագանքին, որ «ճշգրիտ էր, հավասարակշիռ ու լիարժեք»:



Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյոգրենը` ներկայացնելով պատվիրակության անդամներին` նշեց, որ երբեւէ Հայաստան ժամանած ամենամեծ խումբն է, ուր ներկայացված են բոլոր երկրների դեսպանները, եւ դա վկայում է Եվրախորհրդի մտահոգությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի ու դրա հանգուցալուծման ելքերի շուրջ:



Նշելով, որ Ազգային ժողովի հետ համագործակցությունը մշտապես եղել է արդյունավետ եւ նպատակային` պարոն Սյոգրենը խնդրեց վերահաստատել այդ համագործակցության սկզբունքների պահպանումը, մասնավորապես ԱԺ-ի ընդունելիք օրենքների նախագծերը եվրոպական փորձաքննության ուղարկելու հանձնառությունը: Պարոն Սյոգրենի գնահատականով` Ազգային ժողովի եւ ԵԽ-ի համագործակցությունը մեծապես կարող է նպաստել Հայաստանում ստեղծված իրավիճակի փոփոխությանը` աջակցելով քաղաքական երկխոսության կայացմանը եւ համաձայնության ձեռքբերմանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---