ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Երեւան է գալու Ուկրաինայի փոխարտգործնախարարը

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-5-ը ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳՆ-երի միջեւ միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվելու Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեեւի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Կոնստանտին Ելիսեեւը կհանդիպի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, կմասնակցի հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը, հանդիպում կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Նախատեսված են նաեւ Ուկրաինայի փոխարտգործնախարարի շրջայցերը Մատենադարան եւ Էջմիածին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---