Սերժ Սարգսյան. Հայաստանը պետք է առավել ինտենսիվ եւ դինամիկ զարգացնի հարաբերությունները գործընկեր երկրների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը խոսել է երկրի արտաքին քաղաքական գերակայությունների մասին եւ ընդգծել, որ դրանք առաջ մղելու գործում անհրաժեշտ է լինել շատ ավելի համարձակ եւ դրսեւորել առավել մեծ ակտիվություն: «Մենք ցանկանում ենք, որ առաջիկա տարիները դառնան ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականության տարիներ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:



Սերժ Սարգսյանի խոսքով, արտաքին քաղաքական կուրսի մեջ շեշտակի փոփոխություններ չեն նախատեսվում, շարունակվելու է փոխլրացման քաղաքականությունը, շարունակվելու է բարեկամ եւ գործընկեր պետությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ավելի խորացումն ու ամրապնդումը: Նախագահը միաժամանակ խնդիր է դրել բոլոր երկրների հետ հարաբերությունները կառուցել շատ ավելի ինտենսիվ ու դինամիկ, ինչը, նրա խոսքով, ամենեւին, չի նշանակում, թե արտաքին քաղաքական գերատեչությունն իր խնդիրները չի կատարել կամ վատ է կատարել: Ուղղակի, ըստ Սերժ Սարգսյանի, ելնելով ժամանակի եւ հանգամանքների թելադրանքից` կապված երկրում սպասվող փոփոխությունների հետ, անհրաժեշտ է շատ ավելի ինտենսիվ աշխատանք եւ ջանքերի կկրնապատկում:

Հանրապետության ղեկավարը հանգամանորեն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ անելիքներին:



Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորել է նաեւ Սփյուքի հետ աշխատանքը, Սփյուռքի ներուժի ավելի լիարժեք օգտագործումը: Երկրի ղեկավարը դիվանագետների ուշադրությունը հրավիրել է նաեւ արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների ներգրավման խնդիրներին` նշելով, որ երկրի ներսում լուրջ աշխատանք է տարվում նորմալ մրցակցային պայմաններ ստեղծելու ուղղությամբ, անպայման բարելավվելու է մաքսային, հարկային վարչարարությունը, կոշտ պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ: Սերժ Սարգսյանը միաժամանակ կարեւորել է ամենօրյա ընթացիկ գործունեության հետ մեկտեղ կոնկրետ ժամանակահատվածի համար ծրագրերի նախանշումը` կոնկրետ խնդիրների տեսքով, լինեն դրանք քաղաքական, թե տնտեսական, ինչը, նրա խոսքով, հնարավորություն կտա նաեւ գնահատել յուրաքանչյուր ներկայացուցչության աշխատանքը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---