Այսօր, ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը24 ապրիլի 2008 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը: Հենց այդ օրը Կոնստանդինոպոլսում սկսվեցին հայ մտավորականության, կրոնական, տնտեսական եւ քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, ինչը հանգեցրեց հայ մշակությի ականավոր գործիչների մի ողջ աստղաբույլի ոչնչացման: Ձերբակալության ենթակա մարդկաց ցուցակներում հայտնվել էին տարբեր քաղաքական հայացքների եւ մասնագիտությունների մարդիկ` գրողներ, արտիստներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ, գործարարներ, քաղաքական եւ կրոնական գործիչներ: Հայ համայնքի ականավոր դեմքերի ձերբակալությունները շարունակվեցին Թուրքիայի մայրաքաղաքում փոքր ընդհատումներով մինչեւ մայիս, ընդ որում նրանց ոչ մի մեղադրանք չէր ներկայացվում: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում միայն Կոնստանդինոպոլսում ձերբակալվեցին շուրջ 800 ականավոր հայեր, որոնցից մինչեւ ամառվա վերջը քիչ մարդ ողջ մնաց: Ընդամենը 1915-1923թթ. սպանվեց շուրջ 1,5 մլն հայ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադայի Համայնքների պալատը, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Վատիկանը, Իտալիայի ստորին պալատը, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանի սեյմը, ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը |