Տիգրան Թորոսյան. Մենք պետք է կառուցենք այն Հայաստանը, որի մասին երազել են մեր նախնիները

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: «Իր բազմադարյա պատմության մեջ հայ ժողովուրդը, հաղթանակների ու հաջողությունների կողքին` նա- կորուստներ ու դաժան փորձություններ է տեսել: Եվ միայն մեր ժողովրդի միասնությամբ ու անկոտրում կամքի դրս-որմամբ է հնարավոր եղել գոյատ-ել ու հաղթահարել ժամանակի ու ճակատագրի մարտահրավերները, այդ թվում - 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված ու իրականացված ցեղասպանությունը, որն աննախադեպ իրողություն էր մարդկության պատմության մեջ:



Պատմությունն ապացուցել է նաեւ, որ որեւէ ժողովուրդ կարող է պաշտպանված լինել նման ոճիրներից, եթե ստեղծել է անառիկ, զորավոր ու իր քաղաքացիների համար արժանապատիվ կյանք ապահովող պետություն:



20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ գլուխ խոնարհելով, մենք` նրանց ժառանգները, պարտավոր ենք կառուցել նրանց երազած Հայաստանը ոչ միայն որպես զոհերի հիշատակը հավերժացնող անձեռակերտ հուշարձան, այլեւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ապագայի լիակատար երաշխիք»,-ասվում է ուղերձում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---