ԱՀՀ. Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը Հոլոքոսթի եւ այլ ցեղասպանությունների պատճառ հանդիսացավ24 ապրիլի 2008 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Վերջին 20-30 տարիներին աշխարհում Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունը քիչ է փոխվել: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Ամերիկայի Հայկական համագումարի` ԱՀՀ-ի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը Հոլոքոսթի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների պատճառ հանդիսացավ: «Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի միջազգային հանրության կողմից ցեղասպանության որպես երեւույթի դատապարտման վրա»,-գտնում է Արփի Վարդանյանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ամենամյա ուղերձին հայ համայնքին այդ ողբերգական տարեթվի կապակցությամբ, ապա Ա.Վարդանյանը գտնում է, որ «ցեղասպանություն» տերմինի կիրառման հավանականությունը շատ փոքր է: «Մենք ամեն տարի հույս ենք փայփայում, սակայն Ամերիկայի նախագահը խոսում է միայն «ողբերգական իրադարձությունների» մասին: Գուցե, եթե Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւն արդեն ընդունված լիներ, մենք ավելի մեծ հույսեր ունենայինք: Ինչպես գիտեք, բանաձեւը խորհուրդ է տալիս նախագահին կիրառել «Հայոց ցեղասպանություն» տերմինը, ընդգծել է Ա.Վարդանյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է այն դժվարությունները, որոնք կապված են բանաձեւի քվեարկության հետ: «Այժմ բանաձեւին կողմ են 211 կոնգրեսականներ, իսկ քվեարկության համար հարկավոր է 218: Մենք աշխատում ենք ամերիկացի օրենսդիրների հետ, սակայն թուրքական լոբբին գործում է շանտաժով եւ կաշառքով: Սակայն մենք հույսը չենք կորցնում»,-ասել է Վարդանյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |