Տ.Սարգսյան. Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` մենք վերաիմաստավորում ենք անցյալի կարեւորագույն դասերը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետը ուղերձով դիմել է հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Տիգրան Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այս օրն այն խորհրդանշական օրերից է, երբ բովանդակ հայությունը գլուխ է խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Օսմանյան կայսրության իշխանության ծրագրած եւ իրականացրած հանցագործության նպատակը հայ ժողովրդի բնաջնջումն էր, այդ ողբերգական ոճրի արդյունքում զոհվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, հարյուր հազարավոր ծերեր, կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնի տեղահանության:



Այսօր մենք սգում ենք, եւ հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի անմեղ նահատակներին, յուրովի ենք վերաիմաստավորում անցյալի ամենակարեւոր դասերը. մենք չենք կարող ապրել ապահով ու անվտանգ, եթե լինենք մասնատված ու բաժան-բաժան, չենք կարողանա կանխել մեծ աղետները, եթե չունենանք ամուր պետականություն, որպես ազգ` չենք կարող եւ չպետք է մոռանանք մեր պատմությունը:



Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, անենք հնարավորն ու անհնարինը Հայաստանի անվտանգության, բարեկեցության ու զարգացման` մեր երկրի վաղվա օրվա համար»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---