Կիրո Մանոյան. Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին

PanARMENIAN.Net - Մինչ Ադրբեջանում եւ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չարժե առաջընթաց ակնկալել, գտնում է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Ընտրությունների կապակցությամբ պետք չէ նոր փուլ ակնկալել, Ադրբեջանի իշխանությունները քաղաքական կամք չեն դրսեւորի: Բացի այդ, ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը եւս ընտրությունների շեմին է, եւ քանի դեռ ընտրությունները չեն կայացել եւ չի ձեւավորվել նոր թիմ, չարժե սպասել նոր շահագրգռվածության եւ ակտիվ մոտեցման»,-երեքշաբթի օրը լրագրողներին է հայտարարել Մանոյանը:



Ընդ որում նա բնական է համարել, որ միջնորդները կցանկանան շարունակել բանակցությունները ցանկացած դեպքում, անկախ ընտրական գործընթացներից, քանի որ բանակցությունները թույլ կտան կասեցնել Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները: «Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ միջազգային ճնշում գործադրի նրա վրա, ինչը պետք է դառնա հիմնական խնդիրը: Ընդ որում անհրաժեշտ է միաժամանակ աշխատանքներ տանել Ղարաբաղի բնակեցման ուղղությամբ»,-ասել է Մանոյանը:



Ինչպես գտնում է ՀՅԴ ներկայացուցիչը, տարվա սկզբում Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները ազդեցին երկրի միջազգային վարկի վրա, ինչը թուլացնում է երկրի դիրքերը ղարաբաղյան հարցում: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, հնարավոր խախտումներն ու իրավիճակը ընտրությունների հետ Ադրբեջանում կդիտարկվի նավթային ռեսուրսների լույսի ներքո: «Սակայն դա չի նշանակում, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի ի օգուտ Ադրբեջանի»,-ասել է Մանոյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---