Հայաստանի արտգործնախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում30 հուլիսի 2008 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է վերակառուցել գերատեսչության աշխատանքը, ելնելով այսօրվա ու վաղվա իրողություններից: «Մենք մտադիր ենք նոր վարչություն ստեղծել, որը ոիղղակիորեն աշխատելու է մամուլի եւ հասարակայնության հետ: Նոր վարչության նպատակը երկրի արտաքին քաղաքականության հարցերով օպերատիվ մեկնաբանություններ կատարելն է լինելու, եւ այն կսկսի աշխատանքը այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:Նա նաեւ հայտնել է, որ սեպտեմբերի 1-2 կայանալու է արտերկրում հավատարմագրված Հայաստանի դեսպանների ամենամյա համաժողովը: «Այդ միջոցառման շրջանակներում դեսպանները երկրի բուհերում մի շարք դասախոսություններ կկարդան «Հայաստանն ու արտաքին աշխարհը» թեմայով»,- ասել է Նալբանդյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |