Հայաստանի քաղաքացիները չեն տուժել վրաց-հարավօսական հակամարտության սրման արդյունքում

PanARMENIAN.Net - Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 9-ի ժամը 12:30-ի դրությամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների` մասնավորապես վրաց-հարավօսական հակամարտության ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: Այսօր, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել է 150 Հայաստանի քաղաքացիների վերադարաձը հայրենիք: Ավտոբուսների շարասյունը ուղեկցվում է Վրաստանի ոստիկանության կողմից:



ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում սահմանվել է հերթապահություն: Տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 562543 եւ 544041 (ներքին 202) հեռախոսահամարներով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---