Չեխիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ12 սեպտեմբերի 2008 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ երկրի ֆինանսների փոխնախարարը եւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունում: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց հայ-չեխական ավանդական բարեկամական հարաբերությունները: Նա կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների խորացման գործում` հույս հայտնելով, որ չեխ խորհրդարանականների պատվիրակության այցն իր նպաստը կբերի Հայաստանի եւ Չեխիայի հարաբերությունների առավել ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջերս նկատվող քաղաքական երկխոսության ակտիվացման եւ գործարար կապերի աշխուժացման կապակցությամբ: Պարոն Սոպոտական, ներկայացնելով իր այցի նպատակներն, ասաց, որ Չեխիան խորապես հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացմամբ եւ իր այցը, ինչպես նաեւ վերջերս կայացած Չեխիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան այդ հետաքրքրվածության վկայությունն են: Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի տեսակետները տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |