Ամերիկացի փորձագետ. բոլոր հակամարտությունները հետխորհրդային տարածքում շատ նման են

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում տեղի ունեցավ «Կոնֆլիկտ. վերլուծությունից մինչվեւ միջամտություն» ազդեցիկ ամերիկացի փորձագետների հոդվածների ժողովածուի հայերեն թարգմանության շնորհանդեսը եւ հանդիպումը ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոն համալսարանի կոնֆլիկտաբանության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր դոկտոր Դենիս Սանդոլեի հետ: ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացված թարգմանությամբ այդ գրքում ներկայացված է ԱՄՆ-ի դիրքորոշումը տարածաշրջանային հակամարտությունների հարցում: Ներկայացնելով ամերիկյան տեսակետը` Դենիս Սանդոլեն հայտնել է, որ այս գիրքը կնպաստի կոնֆլիկտների վերլուծությանն ու լուծմանն առնչվող լայնածավալ հարցերի շուրջ երկխոսությանը: Նրա խոսքերով, բոլոր հակամարտությունները հետխորհրդային տարածքում շատ նման են, բայց նրանց լուծման միջոցները, բնականաբար, տարբեր: Մասնավորապես, խոսելով վրացա-օսական հակամարտության մասին` նա ընդգծել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սխալ է գործել` ներխուժելով Հարավային Օսիա:



Դոկտոր Սանդոլեն Հայաստանում է սեպտեմբերի 16-19 ԱՄՆ Պետքարտուղարության «ԱՄՆ խոսնակ» ծրագրի շրջանակներում: Նա իր ներդրումն է ունեցել այս դասագրքի ստեղծման գործում: Քաղաքագիտության բնագավառում իր դոկտորական թեզը պաշտպանել է Շոտլանդիայի Սթրեթքլայդ համալսարանում եւ Ջորջ Մեյսոն համալսարանի կոնֆլիկտաբանության ծրագրի հիմնադիր անդամներից է: Նա ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ այս բնագավառում: Նրա վերջին աշխատանքներից է «Խաղաղություն եւ անվտանգություն արդի աշխարհում: ԵԱՀԿ-ն եւ կոնֆլիկտների լուծումը» գիրքը: Հայաստան այցելության ժամանակ դոկտոր Սանդոլեն կմասնակցի Երեւանի Պետական համալսարանում կոնֆլիկտաբանության ծրագրի շուրջ քննարկմանը, դասախոսությամբ հանդես կգա հանրության առջեւ, նաեւ կհանդիպի հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---