Շվեյցարական խորհրդարանական անդամները ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հասնելու հույս ունեն

PanARMENIAN.Net - Հայաստան կատարած այցի շրջանակներում Շվեյցարիայի Ազգային Ժողովի «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է խորհրդարանական խմբի համանախագահ Ուլի Լոենբերգերը: Նրա խոսքերով, այդ հանդիպման ընթացքում շվեյցարական խորհրդարանական անդամները նշել են, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակություն ենք ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Մենք ողջունում ենք Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովմանն ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություններ»,- նշել է Ուլի Լոենբերգերը:



Երեւանում համանախագահներն ու «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի անդամները այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը, որտեղ հարգել են անմեղ զոհերի հիշատակը: «Շվեյցարիան, որը 2003թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ազգային ժողովի մակարդակով, պայքար է մղում ցեղասպանությունների ժխտման քաղաքականության դեմ»,- նշել են շվեյցարական խորհրդարանական անդամները:



«Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խումբը Հայաստանում կլինի մինչեւ հոկտեմեբրի 12-ը: Խմբի համանախագահներն արդեն հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահի, հանրապետության խորհրդարանի խոսնակի, ինչպես նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---