Թուրքիան հանդես է գալիս երկու հակառակ դիրքերից` սատարում է Բաքվին եւ հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ անդամ

PanARMENIAN.Net - Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան միշտ սատարել է Ադրբեջանին: Այդ մասին «Հայ-թուրքական երկխոսություն. պատռել արատավոր շրջանը» խորագրով Երեւանում կայացած սեմինարում հայտարարել է անկախ փորձագետ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը: Նրա խոսքերով, վերջին երկու տասնամյակում մենք դարձանք ադրբեջանա-թուրքական ռազմավարական գործընկերության ականատեսները»: «Բավական է նշել ԼՂՀ ժողովրդի դեմ զինված ագրեսիայի ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմատեխնիկական օգնությունը, սպայական կադրերի նախապատրաստումը Ադրբեջանի պաշտպանության նախարարության համար, բազմաթիվ ռազմական խորհրդականների առկայությունը եւ Թուրքիայի շարունակվող մասնակցությունը Հայաստանի ու ԼՂՀ-ի ցամաքային շրջափակմանը:



Մյուս կողմից, Թուրքիան 1992թ. ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Այդպիսով, Թուրքիան հանդես է գալիս երկու հակառակ դիրքերից` բացահայտ կերպով սատարում է Բաքվին եւ իրեն դրսեւորում է իբրեւ հակամարտող կողմ, իսկ մյուս կողմից ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների հետ մեկտեղ որպես միջազգային միջնորդ է հանդես գալիս»,-նշել է Մաիլյանը:



Միեւնույն ժամանակ փորձագետը գտնում է, որ Թուրքիան կարող է դրական դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Թուրքիան առանձնահատուկ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա եւ կառուցողական ու անաչառ մոտեցման դեպքում Անկարան կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը: Այդ նպատակին հասնելու համար կան որոշակի նախադրյալներ: Միայն Թուրքիան կարող է համոզել ադրբեջանցիներին հրաժարվել տարածքի մի մասից` սեփական երկրի իրական ինքնիշխանությունը պահպանելու համար: Ակնհայտ է, որ, եթե պաշտոնական Բաքուն շարունակի այսօրվա վարքագիծը, ապա Ադրբեջանը մեծ էներգետիկ ներուժ ունեցող երկրից կվերածվի այլ պետությունների հումքային կցորդի: «Պատանդ մնալով չհիմնավորված հավակնություններին` Ադրբեջանը կկորցնի իր դիրքերը տարածաշրջանում, այդ թվում կորցնելով վերահսկողությունը սեփական էներգառեսուրսների տեղափոխման ուղիների հանդեպ»,-գտնում է Մասիս Մաիլյանը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---