Եվրամիությունը կիսում է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրներին27 նոյեմբերի 2008 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի տարածաշրջանը, որն արտաքին ուժերն ընկալում են որպես միասնական ամբողջություն, տարանջատված է ներքին հակասություններով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Եվրամիությունն ու Հարավային Կովկասը. Անվտանգ գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, եթե պատշաճ կերպով չվերլուծվեն օգոստոսյան իրադարձությունները, ապա հնարավոր կլինի եւս մեկ ռազմական հակամարտություն: «Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության մեջ, ինչը մեր պատասխանն է տարածաշրջանի այլ երկրների փորձերին` մեկուսացնել մեզ տնտեսական նախագծերից»,-ասել է Կիրակոսյանը: Հայ դիվանագետն ընդգծել է նաեւ, որ Եվրամիությունը կիսում է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրներին: «Մենք ողջունում ենք նոր տարածաշրջանային նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստ բերել Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը: Սակայն այդ նախաձեռնությունները պետք է լինեն Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Դրանք նաեւ պետք է մաս կազմեն Արեւելաեվրոպական գործընկերության, ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության եւ անդրսահմանային տարածության շրջանակներում »,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ արգելակում է տարածաշրջանային նախաձեռնությունները: «Առանց ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման Հարավային Կովկասի դինամիկ զարգացումն անհնար է»,-ասել է Արման Կիրակոսյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |