Հունվարի 19-ին Երեւան կժամանի ԵՄ արտաքին կապերի եւ հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանի ԵՄ արտաքին կապերի եւ հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, այցի շրջանակներում հանձնակատարը մտադրված է հանդիպել հանրապետության ղեկավարության հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհները եւ ԵՄ նոր` «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը:



Երեւանից հետո Բենիտա Ֆեռերո-Վալդները կմեկնի Բաքու եւ Թբիլիսի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---