«Յոթի գործով» դատավարությունը կրկին հետաձգվել է. միակ մեղադրայլը մնացել է առանց փաստաբանի

PanARMENIAN.Net - Այսօր 12:00-ին Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց եւ կրկին հետաձգվեց «յոթի գործով» դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց գործի լսումը Գրիգոր Ոսկերչյանի դատապաշտպան Ստեփան Ոսկանյանի խնդրանքով: Ոսկերչյանի փաստաբանն այս պահին գտնվում է Վրաստանում, քանի որ պաշտպանում է նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության ակտիվիստներից մեկի` Վահագն Չախալյանի շահերը:



Դատավարությունը կշարունակվի վաղը, թեեւ հայտնի չէ, արյդոք վաղը Գ.Ոսկերչյանի փաստաբանը Հայաստանում կլինի: Հիշեցնենք, որ այսօր դատարանի դահլիճում ներկա էր միայն մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանը, քանի որ մյուս ամբաստանյալները 10 օրով հեռացվել են դատարանի դահլիճից դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի եւ դատաքննության ընթացքին խանգարելու պատճառով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---