Արմեն Հարությունյան. Հայաստանի հասարակությունն ավելի պատրաստ է ժողովրդավարությանը, քան քաղաքական համակարգը

PanARMENIAN.Net - Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ճգնաժամային վիճակում է: Հայաստանը պետք է խորհի այդ ուղղությամբ եւ որոշակի քայլեր ձեռնարկի, այլ ոչ թե մտածի երկրում մարդու իրավունքների դրության առնչությամբ օտարերկրյա կազմակերպությունների եւ երկրների կողմից նախապատրաստած զեկույցների մասին: Այդ մասին 2008 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ներկայացման ընթացքում հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: «Ես կողմնակից չեմ, որպեսզի մարդու իրավունքների դրության մասին զեկույցը քաղաքական տարրեր պարունակի: Մեր զեկույցի նպատակը կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսության հաստատմանը նպաստելն է», - նշել է մարդու իրավունքների պաշտպանը: Նա նաեւ ավելացրել է, որ հանրապետության իշխանությունները կա'մ բացասական գնահատական են տվել, կա'մ անտարբերություն են դրսեւորել նախորդ զեկույցների նկատմամբ: «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օբյեկտիվ լինենք մեր գնահատականներում: Սակայն երբ մենք քննադատում ենք իշխանությունները, մեզ ընդդիմության կամակատար են անվանում, եւ ընդհակառակ: Դրանից ելնելով, կարող եմ ասել, որ այսօր Հայաստանի հասարակությունն ավելի պատրաստ է ժողովրդավարությանը, քան քաղաքական համակարգը», - ընդգծել է Արմեն Հարությունյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---