Հայաստանը միշտ քաղաքականապես կոռեկտ է եղել հարեւան պետությունների մասին իր արտահայտություններում10 մարտի 2009 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահի հայտարարություններրը Հայաստանի տնտեսական վիճակի մասին բացարձակապես անհիմն են: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը: «Չեմ կարծում, թե նման որակումներ տալը լավագույն տարբերակն է Վրաստանում առկա բազմապիսի խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Հայաստանի Հանրապետության նախագահին բազմիցս են հարցեր ուղղվել մեր հարեւան երկրների ինչպես ներքաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ եւ ինչպես նկատել եք, նախագահը նման խնդիրների շուրջ երբեք չի արտահայտվել, ինչքան էլ այս կամ այն իրավիճակում դա հրապուրիչ թվա: Քաղաքական կոռեկտությունը հենց սա է ենթադրում»,- ընդգծել է երկրի ղեկավարի մամլո քարտուղարը: Թբիլիսիի մերձակայքում` Ծղնեթայում գործարար Թամազ Կոպալեիշվիլուն պատկանող «Կոպալա» զվարճանքների կենտրոնի եւ նոր հյուրանոցի բացման ժամանակ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է. «Բոլորին է հայտնի, որ մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի տնտեսությանը փլուզվեց: Հայաստանը ձախողվեց, քանի որ ամբողջությամբ կախված էր ռուսական շուկայից, իսկ երբ ռուսական շուկան փլուզվեց, նույն վախճանին հասավ նաեւ Հայաստանի տնտեսությունը»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |