ՆԱՏՕ-ն գոհ է բարեփոխումներից եւ պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» թիմի ղեկավար Ռոբ Վինմեյքերսին եւ թիմի անդամ Լորենզ Մեյերին: Զրուցակիցները քննարկել են ծրագրով 2009-2010 թվականներին նախատեսված գործողությունների հետ կապված հարցեր: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները` նշելով, որ բարեփոխումները շարունակվելու են ծրագրով նախատեսված բոլոր ոլորտներում: Ռոբ Վինմեյքերսը գոհունակություն է հայտնել մինչ այժմ կատարված աշխատանքների ընթացքից եւ պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը, հաղորդում է Հայաստանի ԱԱԽ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---