Հայաստանի եւ Բելառուսի միջեւ քննարկման համար փակ թեմաներ չկան14 մարտի 2009 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ի երեկոյան հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հայաստանի նախագահը ողջունել է Բելառուսի իր գործընկերոջ այցը մեր երկիր եւ նշել, որ հայերն ու բելառուսները երկար տարիներ ապրել են նույն պետության մեջ, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո մաս են կազմել միեւնույն անվտանգության համակարգի` անդամակցելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն, ինչն առանձնակի նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին:Սերժ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ կան որոշ հարցեր, որոնց քննարկումն ավելի արդյունավետ կարող է լինել առաջին դեմքերի մակարդակով` հատկապես ներկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ տնտեսական հարաբերությունները դրական ազդակների կարիք ունեն, եւ երկու երկրներում մեծ ջանքեր են գործադրվում ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար: Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ժամանել է բարեկամ երկիր: Նրա խոսքով, Բելառուսը եւ Հայաստանը շատ սերտ գործընկերներ են, եւ չունեն բանակցությունների համար փակ թեմաներ` սկսած ռազմաքաղաքական համագործակցությունից վերջացրած տնտեսական, ֆինանսական, առեւտրի խնդիրներով: Երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձել առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը, միջազգային կառույցների շրջանակում սերտ գործակցությանը: Նրանք երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաեւ բելառուսահայ համայնքին, որը Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, լիովին ինտեգրված է երկրի կյանքում: Հայաստանի եւ Բելառուսի նախագահները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային հրատապ թեմաների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |