Անցյալի ողբերգական իրադարձությունները չի կարելի մոռանալ

PanARMENIAN.Net - 1909-ին Ադանայի հայերի կոտորածը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության սկիզբ հանդիսացավ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է հայ պատմաբան, Լոս-Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը: «Մեր պարտքը Ադանայի հայերի ջարդերի զոհերին չմոռանալն է: Դա մեր պատմության սեւ էջերից է, եւ մենք չպետք է մոռանանք այդ մասին: Մենք պարտավոր ենք ապագա սերնդին դաստիարակել այնպես, որ նրանք միշտ հիշեն այդ ողբերգական իրադարձությունները»,- նշել է պատմաբանը:



Ինչպես նշեց Ռիչարդ Հովհաննիսյանը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված երկխոսությունը չպետք է կապել անցյալի դեպքերի հետ: «Դա պատմություն է եւ չպետք է կապել այն գործընթացների հետ, որոնք այժմ ընթանում են Երեւանի եւ Անկարայի միջեւ: Պատմությունը չպետք է երկրորդ պլան մղվի»,- ընդգծել է UCLA պրոֆեսորը:



Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքերով, ապրիլի 24-ի նախօրեին հայկական համայնքը ամերիկյան նախագահից անհամբերությամբ սպասում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Թուրքական խորհրդարանում Բարակ Օբամայի վերջերս կայացած ելույթը մեզ հույսեր է տալիս, որ նա չի փոխել իր հայացքները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- հայտարարել է պատմաբանը:



1909-ի ապրիլի 1-ին սկսվեցին Ադանայի (Կիլիկիա) հայերի կոտորածները: Չորս օրում սպանվել է շուրջ 30 հազար հայ: Ապրիլի 12-ին կանոնավոր զորքերը մտան քաղաք, եւ կոտորածները վերսկսվեցին: Եւ դա մեկ տարի անց այն բանից հետո, երբ հայերը հեղափոխության ժամանակ պաշտպանեցին երիտթուրքերին այն հույսով, որ նոր ղեկավարությունը ինչ-որ կերպ կփոխի Արեւմտյան Հայաստանում հայերի դրությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---