ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԵԼԸ, ԳՏՆՈՒՄ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի առեւտրա-տնտեսական կապերի ակտիվացման համար ինչպես Իտալիայի, այնպես էլ այլ երկրների հետ հիմնական խոչնդոտ է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի չկարգավորված լինելը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Իտալիայի Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան: Դեսպանի խոսքերով, դե-յուրե Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս գտնվում են պատերազմական վիճակում եւ դա չի կարող հաշվի չառնվել արտասահմանյան ներդնողների կողմից: Հաղորդակցության ուղիների շրջափակումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից էապես սահմանափակում է Հայաստանի տնտեսական եւ տրանսպորտային ներուժը: Հենց որ այդ իրավիճակը շտկվի, կփոխվի նաեւ Հայաստանի տնտեսական դրությունը, կակտիվանան արտաքին առեւտրային կապերը: Այդ պատճառով համաշխարհային հանրությունը շահագրգռված է բանակցային գործընթացի արագացման մեջ, առավել եւս, որ բոլոր կողմերն էլ շահագրգռված են հիմնահարցի կարգավորման մեջ, ընդգծել է Տրաբալցան:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---