Արգիշտի Կիվիրյանի կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Արգիշտի Կիվիրյանի կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, բժշկական քննությունը ցույց է տվել, որ հրազենային վերքեր չկան, սակայան ծեծի հետեւանքով Արգիշտի Կիվիրյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել եւ նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:



Այսօր գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today գործակալության համակարգող, նախկին փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի է ունեցել այն տան մուտքի մոտ, որտեղ բնակվում է Կիվիրյանը, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծի են ենթարկել, հետո կրակել են նրա ուղղությամբ: Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Տուժածի գործընկերները գտնում են, որ մահափորձը կապված է Ա.Կիվիրյանի պրոֆեսիոնալ գործունեության հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---