Երեւանում ընդդիմությունը ցույց է անցկացնում

PanARMENIAN.Net - Այս պահին Երեւանում Հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի դիմաց տեղի է ունենում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից կազմակերպված ընդդիմության ցույցը:



Հայաստանի ոստիկանությունը չի խոչընդոտել ցույցի անցկացմանը, սակայն հայտարարել է, որ ցույցի համար նախատեսված երթն արտոնված չէ քաղաքային իշխանությունների կողմից: Բարձրանալով ամբիոնի մոտ` ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ երթը կթույլատրվի բացառապես տոնի առթիվ եւ պայմանով, որ կազմակերպիչները կերաշխավորեն հասարակական կարգի պահպանումը:



ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին հաղորդել է, որ իրենք զգուշացում են ստացել քաղաքում առկա կասկածելի խմբավորումների մասին, բայց այդ փաստին ոստիկանության ուշադրությունը գրավելու փորձերն անարդյունք են եղել: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ խմբավորումներ են դրանք եւ ով է նրանց մեջքին կանգնած, Զուրաբյանը պատասխանել է, որ իրեն դա հայտնի չէ, սակայն նրանք կարող են վտանգ ներկայացնել ՀԱԿ ցուցարարների եւ անդամների համար:



Հավաքվածների առաջ ելույթ ունեցած ՀԱԿ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը հայտնել է, որ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են գյուղական շրջաններից մարդկանց ներհոսքին, իսկ Երեւան գալ ցանկցացողներին հաճախ կանգնեցնում են սպառնալիքներով:



Մատենադարանի մոտ ցույցին հավաքվել է Հայ ազգային կոնգրեսի ողջ ղեկավարությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ցույցի մասնակիցների թիվը մոտ 7-8 հազար է:



  • Ֆոտոռեպորտաժ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---