Հայաստանը հայտնվել է թուրքական դիվանագիտության թակարդում

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հրապարակաված Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարության մեջ խոսքը գնում է ոչ միայն «ճանապարհային քարտեզի», այլեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակների մասին: Հայ հասարակայնության ողջ ուշադրությունը գամված է միայն «ճանապարհային քարտեզին», մինչդեռ շատ կարեւոր է անդրադառնալ հնարավոր համապարփակ պայմանավորվածությունների էությանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ, հայ խորհրդարանական Ստեփան Սաֆարյանը:



«Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ Հայաստանն առաջարկում է երեք պայման` հայ-թուրքական սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ երկու երկրների միջեւ միջպետական հանձնաժողովի ստեղծում: Թուրքական կողմը, օգտվելով իրադրությունից, իր հերթին հայտարարում է, որ նախքան սահմանի բացումը հարկավոր է կողմնորոշվել, թե որ սահմանը բացել, եւ ինքը պատրաստ է նման քայլի դիմել, եթե Հայաստանը ճանաչի հայ-թուրքական ներկայիս սահմանը, այդ փաստաթղթի ռատիֆիկացումը երկու երկրների խորհրդարաններում»,- ընդգծել է Ստեփան Սաֆարյանը: Հայ պատգամավորը գտնում է, որ Թուրքիան, որը 1993թ. միակողմանի կարգով փակեց սահմանը, ինքն էլ պարտավոր է բացել այն:



Խոսելով Կարսի պայմանագրի մասին` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը ընդգծել է, որ Թուրքիան Կարսի պայմանագիրը չեղյալ է հայտարարել 1991-ին, երբ ճանաչել է Հարավային Կովկասի երկրների անկախությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---