Երեւանում տեղի է ունենում Հայ ազգային կոնգրեսի ցույցը

PanARMENIAN.Net - Ներկա պահին «Մատենադարան» Հնագույն ձեռագրերի ինստիտուտի մոտ Հայ ազգային կոնգրեսի 3-5 հազար կողմնակիցներ ցույց են անցկացնում: Ոստիկանությունը չի խանգարում ընդդիմական առաջնորդների ելույթներին: Հավաքվածների ձեռքերում երեւում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով կարգախոսներ: Հավաքվածների համար միացվել է «Հայկական ժամանակ» թերթի` փախուստի մեջ գտնվող գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դիմումի ձայնագրությունը: Նա հավաքվածներին կոչ է անում մասնակցել Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին եւ «լսել խղճի թելադրանքը»` իրենց ձայնը տալով ՀԱԿ օգտին:



Ցույցին սպասվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---