Երեւանի քաղաքապետ. Նաիրիտին հարող շրջանների բնակիչներին ոչինչ չի սպառնում

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը այցելել է Նաիրիտ քիմիական գործարան, որտեղ նածօրեին պայթյուններ էին տեղի ունեցել: Իր ցավակցությունը հայտնելով «Նաիրիտ գործարանում» տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվածների ընտանիքներին` նա ասել է, որ երեկ բոլոր համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ հարող շրջանների բնակիչներին վտանգ չի սպառնում, շրջակա միջավայրին նույնպես ոչ մի վնաս չի հասցվել: Քաղաքապետի խոսքով, այսօր հետաձգվել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում ծրագրված բոլոր հանդիպումները: «Մենք ամեն ինչ կանենք իրենց հարազատներին կորցրած ընտանիքների համար, մենք նրանց կողքին ենք»,- ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---