Հարավային Կովկասի երկրները չեն կարողանում համաձայնության գալ ընդհանուր տարածաշրջանային անվտանգության համակարգի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում անվտանգության միջավայրն ապակայունացնող արտաքին ազդակներ են հանդիսանում բաժանարար գծերի ձեւավորման միտումները, միջազգային անվտանգության համակարգերի տարաձայնությունները եւ մոտեցումների տարբերությունները, էներգետիկ ռեսուրսների, տնտեսական, հաղորդակցության եւ այլ ուղիների աններդաշնակ եւ շրջանցիկ շահագործման հեռանկարները: Այդ մասին, ելույթ ունենալով «Անվտանգությունը եւ համագործակցությունը Կովկասում եւ դրա շուրջ» խորագրով միջազգային համաժողովին, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Անվտանգության միջավայրն ապակայունացնող թերեւս առավել ուժեղ ազդակներ են հանդիսանում ներտարածաշրջանային խմորումները, ինչպիսիք են ընթացող սպառազինման եւ վերազինման գործընթացը, տարածքային եւ այլ բնույթի տարաձայնություններն ու հավակնությունները եւ մի շարք այլ գործոններ: Տարածաշրջանային երկրները չեն կարողանում համաձայնության գալ ընդհանուր տարածաշրջանային անվտանգության համակարգի վերաբերյալ»,- ելույթի ժամանակ ընդգծել է Սեյրան Օհանյանը:



ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, թեեւ վերոնշյալ գործոններն ու մարտահրավերները զգալիորեն միմյանցից տարբերվում են, ունեն տարբեր պատճառներ եւ հնարավոր հետեւանքներ, սակայն կարծում եմ, որ հնարավոր է վիճակը շտկել այնպիսի միջոցով, ինչպիսին է շահերի համադրման, այլ ոչ թե մրցակցության վրա հիմնված համագործակցությունը: «Այդ պարագայում համագործակցության ոլորտների բաժանումը կարող է նպաստել շահերի տարանջատմանը, այնուհետեւ դրանց հստակեցմանը եւ ըստ այդմ տարբեր դերակատարների միջեւ դրանց համադրմանը, եւ վերջում` համակարգային մոտեցման ձեւավորմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես, տարածաշրջանային անվտանգության միջավայրը ապակայունացնող գործոններ են հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, ռուս-վրացական, իրանա-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաեւ դրանց հետեւանքները տվյալ պետությունների արտաքին եւ տնտեսական քաղաքականության մեջ: Միեւնույն ժամանակ հանդես են գալիս այնպիսի լարվածության օջախներ, որոնք դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից: Վերջին տարիների միջազգային զարգացումները հրապարակ են հանել այնպիսի սպառնալիքներ, որոնց չեզոքացման համար պահանջվում է ներպետական եւ տարածաշրջանային շահերից զատ առաջնորդվել միջազգային անվտանգության համակարգերի զարգացման, դրանց արդյունավետության բարձրացման սկզբունքով, քանի որ առանձին վերցրած ոչ մի պետություն ի վիճակի չէ պայքարել այնպիսի չարիքների դեմ, ինչպիսիք օրինակ, միջազգային ահաբեկչությունն ու թմրադեղերի, հոգեմետ նյութերի եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածումն է»,- հայտնել է Ս.Օհանյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---