Երեւանում ավարտվել են Ավագանու խորհրդի ընտրությունները

PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել են Ավագանու խորհրդի ընտրությունները: ժամը 17:00 դրությամբ Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցել են 321 403 ընտրողներ կամ մայրաքաղաքի բնակչության ընդհանուր թվի 41,66 տոկոսը, հաղորդում է Հայաստանի ԿԸՀ-ը:



Ավան- 17 818 (ընդհանուր թիվը 35 908) կամ 49,62 տոկոս; Նոր Նորք- 37 504 (92 526) կամ 40,53 տոկոս; Քանաքեռ-Զեյթուն- 21 675 (53 613) կամ 40.43 տոկոս; Արաբկիր- 30 836 (88 974) կամ 34.66 տոկոս; Դավիթաշեն- 13 669 (28 503); Աջափնյակ- 33 327 (76 820) կամ 43.38 տոկոս; Մալաթիա-Սեբաստիա- 44 260 (97 083) կամ 45.59 տոկոս; Շենգավիթ- 52 737 (105 544) կամ 49.97 տոկոս; Կենտրոն- 34 453 (90 045) կամ 39.37 տոկոս; Նորք Մարաշ- 4 018 (9 122) կամ 44.05 տոկոս; Էրեբունի- 27 316 (86 248) կամ 31.67 տոկոս; Նուբարաշեն- 2 790 (7 091) կամ 39.53 տոկոս:



Հայաստանի ԿԸՀ տվյալներով Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքին հետեւել են 7000 վստահված անձինք` ներկայացված 6 կուսակցության եւ մեկ ընտրական բլոկի կողմից:



Տեղական դիտորդների թիվը շուրջ 6000 է, միջազգային դիտորդներինը` 15, որոնք ներկայացնում են ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը:



Երեւանում ընտրողների թիվը 771 477 մարդ է, տպվել է 790 հազար քվեաթերթիկ: ԿԸՀ-ը երեք ժամը մեկ տվյալներ է ներկայացնելու ընտրությունների ընթացքի մասին:



Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (առողջապահության նախարար Հարություն Քուշկյան), «Օրինաց երկիր» կուսակցությունը (խորհրդարանի պատգամավոր Հեղինե Բիշարյան), ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը (պատգամավոր Արծվիկ Մինասյան): Արտախորհրդարանական քաղաքական ուժերից ընտրություններին մասնակցում են Ժողովրդական կուսակցությունը (Տիգրան Կարապետյան), Հայաստանի Աշխատանքային սոցիալիստական կուսակցությունը (Մովսես Շահվերդյան) եւ Հայկական ազգային կոնգրեսը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---