ՀՀ ԿԸՀ-ն մերժել է Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀԱԿ-ի հայցադիմումը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀԱԿ-ի հայցադիմումը: Զեկույցով հանդես եկող ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը նշել է, որ ՀԱԿ-ին ներկայացված բողոքներն պատշաճ կերպով չեն կազմվել, ստորագրություններ չունեն, շատ դեպքերում պարունակում են անհասցե, անձնական եւ զգացմունքային գնահատականներ, որոնք չեն կարող անհերքելի փաստեր ճանաչվել ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Ընդ որում նա հայտարարել է, որ ԿԸՀ-ն չի ժխտում թե մայիսի 31-ին խախտումներ են թույլ տրվել, որոնց զգալի մասը շտկվել է քվեարկության օրը: «370-էջանոց այդ հայտարարությունը հիմքեր չի տալիս մտածելու, որ դրանք անդրադարձել են քվեարկության արդյունքների վրա»,-ասել է Ազարյանը:



ԿԸՀ ղեկավարը գտնում է, որ ՀԱԿ-ը, ներկայացնելով ՀՀ ԿԸՀ-ին նման մեծ փաթեթ, նպատակ ուներ ներքաշել ընտրահանձնաժողովին տեւական բյուրոկրատական քաշքշուկի մեջ:



Ըստ Ազարյանի, ընտրություններն անվավեր ճանաչելու համար խախտումների հետեւանքները պետք է անշրջելի բնույթ կրեն, իսկ ընտրողների կամքի արտահայտության հստակ ստուգումն` անհնար: «Սակայն ՀԱԿ-ը նման փաստեր չներկայացրեց»,-հայտարարել է ԿԸՀ ղեկավարը:



ՀՀ ԿԸՀ-ն պետք է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփի մինչեւ հունիս 7-ի օրվա վերջը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---