Հայաստանի եւ Հունաստանի ԱԳ նախարարները համաձայնագիր են կնքել օդային հաղորդակցության մասին 3 հուլիսի 2009 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսի հետ: Ավելի ուշ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը հաղորդել է, որ բանակցություններում անդրադարձ է եղել Կորֆու կղզում կայացած ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի, տարածաշրջանային եւ միջազգային հարցերին, հայ-հունական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական երկխոսությանը: «Ես շնորհակալություն հայտնեցի ԵԱՀԿ գործող նախագահին Կորֆու կղզում գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արդյունավետ գործունեության եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ջանքերի համար: Մենք քննարկեցինք նաեւ Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում Հայաստանում դիվանագիտական ակադեմիայի ստեղծումը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: Իր հերթին Դորա Բակոյանիսը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան, քանի որ յուրաքանչյուր հույն իրեն Հայաստանում զգում է ինչպես տանը: «Հայ եւ հույն ժողովուրդները ընդհանուր շատ բան ունեն, եւ այդ ընդհանրությունը կարող է լավ խթան հանդիսանալ մեր հարաբերությունների զարգացման համար: Դրա վկայությունն է օդային հաղորդակցության վերաբերյալ կնքված համաձայնագիրը»,-ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը: Ըստ նրա, Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հիանալի հարաբերություններ են ձեւավորվել եւ Աթենքը կշարունակի Հայաստանի եւ ԵՄ-ի մերձեցմանն ուղղված ջանքերը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |