Դորա Բակոյանիս. Հայաստանը կարեւոր դեր է կատարում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում 3 հուլիսի 2009 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Մենք հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Սանքտ Պետերբուրգում օգտակար է եղել: «Մենք ամեն կերպ սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու քայլեր ենք ձեռնարկում շփման գծում վստահության միջոցների բարձրացման ուղղությամբ: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր կյանք»,-ասել է Բակոյանիսը` հավելելով, որ Հայաստանը կարեւոր դեր է կատարում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում: Նա ողջունել է նաեւ Երեւանի ու Անկարայի միջեւ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հաջողություն է մաղթել կողմերին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |