Հայտարարելով համաներում` ՀՀ նախագահը հաշվի է առել հասարակայնության կարծիքը 6 հուլիսի 2009 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայտարարված համաներումը ԵԽԽՎ ճնշման հետեւանք չէ, այլ նախագահի բարի կամքի դրսեւորում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «ԱՎելի քան 250 դատապարտյալներ արդեն ազատության մեջ են, իսկ ընդհանուր առմամբ համաներումը տարածվել է շուրջ 1000 բանտարկյալների վրա»,- հայտարարել է Մելիքյանը, պարզաբանելով, որ համաներումը չի նշանակում այդ բոլոր բանտարկյալների ազատում. ոմանց համար այն ենթադրում է ընդամենը ազատազրկման ժամկետների կրճատում:Մելիքյանի կարծիքով, Հայկական ազգային կոնգրեսը, հայտարարելով այն մասին, որ համաներումը ԵԽԽՎ կողմից ճնշման հետեւանք է, միաժամանակ լռում է այն մասին, որ այն ընդամենը ԵԽԽՎ երաշխավորագիր է: «Ոչ ոք չի կարող ստիպել նախագահին կամ ՀՀ ԱԺ-ին»,- հայտարարել է Մելիքյանը, նշելով, որ հայտարարելով համաներում, Սերժ Սարգսյանը լսել է հասարակության կարծիքը: Մելիքյանը նաեւ հայտարարեց, որ կառավարությունը չի խախտել 1677 բանաձեւը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, համաձայն որի իշխանություններին ինքնակամ հանձնված մարդկանց նկատմամբ կալանք չի կիրառվելու: Նա նշեց, որ Փաշինյանի կալանքի մասին որոշումն ընդունվել էր մինչեւ նրա հանձնվելն իշխանություններին: 2008-ի մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, հետախուզության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, որը հուլիսի 1-ին հանձնվել է իրավապահ մարմիններին, տվյալ պահին գտնվում է կալանքի տակ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |