Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում են 9 հուլիսի 2009 - 21:30 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի քաղաքականության մեջ սահմանի բացման հարցում միշտ նախապայմաններ են եղել: Այժմ, ճնապարհային քարտեզի ստորագրումից հետո, հայ-թուրքական հարաբերություններում իրական շարժ չի եղել»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, ճանապարհային քարտեզը թույլ է տալիս Թուրքիային միջազգային հանրության աչքերում Հայաստանի հետ սահմանի բացման պատրանք ստեղծել սեփական խնդիրները լուծելու համար, օրինակ, թույլ չտալու համար, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը օգտագործեր «ցեղասպանություն» բառը: «Ավելին, սահմանի բացումը Թուրքիան կապում է ղարաբաղյան հարցի հետ»,-ասել է նա: Արզումանյանը գտնում է, որ ապրիլի 23-ին Հայաստանի ու Թուրքիայի ստորագրած ճանապարհային քարտեզը մեծ բլեֆ էր: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, կարող է արդյոք Թուրքիայի հետ երկխոսությանն ու Հայոց ցեղասպանության իրողության մասին թուրք հանրության իրազեկմանը նպաստել պատմաբանների հանձնաժողովը, Արզումանյանը պատասխանել է, որ հանձնաժողովի առկայությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը եւ նրա ստեղծումն անթույլատրելի է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |