ՌԴ նախագահը լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների առումով10 հուլիսի 2009 - 22:46 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով ես լավ ակնկալիքներ ունեմ: Սա, գուցե, այն հակամարտություններից մեկն է, որի հանգուցալուծումը բավական առաջ է գնացել»,-ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը G8 գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում: Ըստ Մեդվեդեւի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները երկխոսություն են վարում եւ կարգավորման ենթակա մանրամասների քանակը նվազում է: «Ըստ իս, դրանք լուծելի խնդիրներ են: Դրանք այն հարցերը չեն, որոնց լուծման համար տասնամյակներ են պահաջվում: Ոսւտի ես գտնում եմ, որ այստեղ կարելի է արդյունքի հասնել»,-ասել է ՌԴ նախագահը: Նա նաեւ նշել է, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ իր գործընկերների հետ միասին կնպաստի կարգավորման գործընթացին: «Սակայն մենք եւս կգործենք, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կժամանեն նախագահական միջոցառումներից մեկին»,-ասել է Մեդվեդեւը: G8 գագաթնաժողովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ ընդգծվում է, որ «համաձայնությունը ադրբեջանական ու հայկական ղեկավարության միջեւ պետք է ձեռք բերվի 2007թ. մադրիդյան սկզբունքների վրա»: Մադրիդյան սկզբունքները ենթադրում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախացման իրավական ամրագրում: Հուլիսի 17-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն Մոսկվայում` ՌԴ նախագահի ավանդական ձիարշավի շրջանակներում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |