Սերժ Սարգսյանը նշել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ13 հուլիսի 2009 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի հետ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Պավլովին` դեսպանի պաշտոնում արդյունավետ գործունեության համար: Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար եղբայրական երկիր է, ռազմավարական դաշնակից եւ հիմնական տնտեսական գործընկեր: Բարձր գնահատելով հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ համագործակցության առկա մեծ ներուժն ավելիին հասնելու հնարավորություն է ընձեռում, ուստի պետք է աշխատել այն լիովին իրացնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ երկկողմ քաղաքական երկխոսություն բարձր մակարդակը եւ հաճախականությունը, նշելով, որ այն թույլ է տալիս օպերատիվ եւ որակյալ լուծումներ տալու այն հարցերին, որոնք նպաստում են փոխգործակցության հետագա զարգացմանը Դեսպան Պավլովը նշել է, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից եւ շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ցուցաբերված աջակցության համար: Նախագահ Սարգսյանը դիվանագետին մաղթել է հետագա հաջողություններ եւ հույս հայտնել, որ Հայաստանի հետ նրա բարեկամական կապը հետայսու եւս կշարունակի: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |