Հայաստանն ու Սերբիան երկկողմ հարաբերությունների զարգացման հսկայական պոտենցիալ ունեն27 հուլիսի 2009 - 22:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Դրագան Ժուպանյեւացին (նստավայրը` Աթենք): ՀՀ նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա իր ծանրակշիռ ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ եւ դրա արդյունավետ իրացման ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր: Այդ առումով նա մեծ կարեւորություն է տվել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի` հուլիսի 28-ին մեկնարկելիք պաշտոնական այցին Հայաստան:Շեշտելով հայ եւ սերբ ժողովուրդների պատմամշակութային բազմաթիվ ընդհանրություններն ու փոխադարձաբար ջերմ վերաբերմունքը միմյանց նկատմամբ` Հանրապետության նախագահը երախտագիտությամբ նշել է, որ հայ ժողովրդի համար դժվարին պահերին սերբ ժողովուրդը մշտապես աջակցության ձեռք է մեկնել. «Մենք երբեք չենք մոռանա 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալներին օգնության շտապող ավիավթարի զոհ դարձած հարավսլավացի օդաչուներին», -ընդգծել է երկրի ղեկավարը: Հայաստանի Հանրապետության նախագահն ու նորանշանակ դիվանագետը քննարկել են տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնման,իրավապայմանագրային դաշտի համալրման, միջխորհրդարանական կապերի աշխուժացման, միջազգային կառույցների շրջանակում փոխործակցության ակտիվացման հետ կապված հարցեր: Դեսպան Ժուպանյեւացը վստահեցրել է, որ կանի առավելագույնը` երկու երկրների միջեւ համակողմանի փոխգործակցության զարգացման համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |