Ազատ է արձակվել «Ժամանակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը

PanARMENIAN.Net - Օգոսոտոսի 4-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» վարչական հանձնաժողովի միջնորդությունը` դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ, որոշում է կայացրել միջնորդությունը բավարարել:



Արման Բաբաջանյանն ազատ է արձակվել, հաղորդում է Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:



Արման Բաբաջանյանը ձերբակալվել է 2006թ. հունիսին փաստաթղթերը կեղծելու եւ զինվորական ծառայությունից խուսափելու համար եւ դատապարտվել է Կենտրոնի ու Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման: Ընդ որում, Հայաստանի ընդդիմությունը հայտարարում է, որ ձերբակալության պատճառ է հանդիսացել իշխանություններին հասցեագրված քննադատությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---